«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Վեց տարում կուտակեցին ավելի մեծ պարտք, քան կուտակվել էր անկախության 29 տարիների ընթացքում

Վեց տարում կուտակեցին ավելի մեծ պարտք, քան կուտակվել էր անկախության 29 տարիների ընթացքում
16.12.2024 | 12:38

Եվ, իհարկե, չի խոսվում այն մասին, որ Արցախը, ՀՀ-ի ամրագույն վահանը լինելուց բացի, նաև ՀՀ-ի տնտեսության, մասնավորապես, հացահատիկի, գյուղմթերքի մի մեծ մասի հովանավորն էր:

Իսկ ի՞նչ արեց ՔՊ-ն:

ՔՊ-ն Արցախը վաճառեց, հանցավոր վաճառքից ստացված գումարը դրեց իր գրպանը, այդ վաճառքի հաշվին արտաքին-օտար թշնամի հովանավորներով վերազավթեց ՀՀ իշխանությունը, իսկ ՀՀ տնտեսությունը պահում է բացառապես թանկացումների և արտաքին պարտքի հաշվին՝ կրկնապատկելով այն, 6 տարում կուտակելով ավելի մեծ պարտք, քան կուտակվել էր Անկախության 29 տարիների ընթացքում:

Այնպես որ, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կարծում են, թե Արցախը տվեցին, որ իրենք հանգիստ ապրեն, թող սերտեն, որ Արցախը տվեցին,

արցախցուն թալանեցին մինչև ոսկորները,

ՀՀ անվտանգությունը ոչնչացրին,

ՀՀ քաղաքացու վզին պարտքեր դրեցին,

ՀՀ տնտեսությունը քանդեցին,

ՀՀ քաղաքացուն դարձնում են հարկելու մատերիալ,

իրենք հարստացան,

իսկ ՀՀ քաղաքացին հանգիստ չի ապրելու, որովհետև կապիտուլյացիան ստորագրվել է ԻՐ անունից, որովհետև Ալիևի համար Նիկոլ Փաշինյանը ախորժաբեր է հանդիսանում, հաղթանակների գրավական, ոսկե ձկնիկ, և նա հիմա էլ Հայաստանն է ուզում՝ կոչելով այն «Արևմտյան Ադրբեջան»:

Այնպես որ, ՀՀ «հպարտ» քաղաքացի, քեզ «գցել» են ու թալանել մինչև ոսկրածուծդ, քեզնից խլել են նույնիսկ քո ապագայի ռեսուրսը, քո երեխային և թոռին էլ են թալանել, բայց դրա մասին դու դեռ տեղյակ չես, որովհետև ունես աշխարհի ամենաճոխ տոնական Հրապարակը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ